Ճապոնական Riken պետական գիտահետազոտական ինստիտուտի «K» սուպերհամակարգիչը, որը ստեղծվել է Fujitsu-ի մասնակցությամբ, գերազանցել է արագագործության իր իսկ ռեկորդը: Այն հասել է 10,51 պետաֆլոպս վայրկյանում:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, համակարգիչը զբաղեցնում է 864 շինություն եւ կազմված է 88 հազար պրոցեսորներից:
Նշենք, որ նախորդ համաշխարհային ռեկորդը (8,16 պետաֆլոպս) նույնպես պատկանում է «K» համակարգչին:




























