Բրիտանական ITV հեռուստաալիքով ցուցադրվող This Morning շոուն ապշեցրել է հեռուստադիտողներին, ուղիղ եթերում ցուցադրելով մերկ տղայի ամորձիների քաղցկեղի առկայության ստուգումը, հաղորդում է The Daily Mail-ը:

Շոուի ժամանակ ցուցադրել են մերկ տղային` վրան սպիտակ խալաթ եւ բժիշկ Քրիս Սթիլին, ով ուշադիր զննում էր տղայի ամորձիները, հաղորդում է newsru.com-ը:

Շոուի հանդիսատեսն արդեն սովոր է, որ այդ հաղորդման ժամանակ քննարկում են առողջության հետ առնչվող ամենաինտիմ հարցեր, բայց վերջին հաղորդումը շատ համարձակ էր:

Հանդիսատեսի արձագանքը հիմնականում դրական է եղել, բայց եղել են նաեւ շատ բացասական արձագանքներ այն մարդկանց կողմից, ում դուր չի եկել նախաճաշի ժամանակ ողջ էկրանով մեկ դիտել տղամարդու սեռական օրգանները:

Շոուի ներկայացուցիչները թերթին հայտնել են, որ ամորձիների քաղցկեղը կարեւոր հարց է հեռուստադիտողների համար եւ տրվող խորհուրդները մեծ քանակությամբ դրական արձագանքների են արժանացել: Նա նաեւ հերքել է բացասական արձագանքների առկայությունը: