Հարավային Կովկասի երկրների նկատմամբ մենք ցուցաբերում ենք միասնական մոտեցում` Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է լեհ փորձագետ, Եվրախորհրդարանում Եվրոպական ազգային կուսակցության խմբակցության Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի գծով խորհրդական Սիլվիա Կոսինսկին:
«Արեւելյան գործընկերության երկրների հետ համագործակցութունը` ԵՄ-ում Լեհասանի նախագահության կարեւորագույն առաջնահերթություններից է: Այդ համագործակցությունը միշտ կարեւոր է եղել մեզ համար, եւ օգտվելով ԵՄ-ում նախագահությունից, մենք փորձում ենք այդ նախաձեռնությանը, այդ թվում Հարավային Կովկասի երկրներում, հատուկ տեղ տալ: Երկու շաբաթ առաջ Վարշավայում Արեւելյան գործընկերության ֆորումում ընդունվել է փաստաթուղթ, որը հաստատում է ԵՄ-ի համար այդ գործընկերության կարեւորությունը»,- նշեց Կոսինսկին:
«Մի բան է երկկողմանի շփումներն առեւտրի եւ կրթական փոխանակման ոլորտում, մեկ այլ բան է, երբ Լեհաստանը, անելով այդ առաջարկությունները, ներկայացնում է ողջ Եվրամիությունը: Այդպիսի գործունեությունը աջակցում է Լեհաստանի եւ Արեւելյան գործընկերության առանձին երկրների հետ երկկողմանի համաձայնագրերի զարգացմանը: Հարցերը ներառում են առեւտրի, վիզային ռեժիմի լիբերալացման, ուսանողների` ԵՄ-ում կրություն ստանալու գործընթացի հեշտացում, այդ թվում Հայաստանի ուսանողների համար: Օրակարգում են նաեւ էներգետիկայի եւ քաղաքացիական հասարակության զարգացման վերաբերյալ հարցերը»,- ասաց Կոսինսկին:




























