Մեր կարեւոր անելիքների շարքում իրենց տեղն են ունեցել զինվորների կենցաղ-կացարանային պայմանների կատարելագործումը, զինծառայողների բնակավորման եւ սոցիալական խնդիրները: Այս մասին Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը իր ելույթում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նոր դիրքերի կազմավորմանը ու կահավոմանը զուգահեռ, մենք տարվա ընթացքում, ամրաշինական, ինժիներական, աննախադեպ եւ լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել առաջնագծի եւ թիկունքային ապահովման բոլոր  հատվածներում: Հայաստանի կառավարությունը եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ նպատակով հատկացրել եւ շարունակում է հատկացնել հսկայական միջոցներ»,-ասաց նա:

 Պապիկյանը նշեց, որ բանակում կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը, արատավոր բարքերի մերժումը, հատկապես կանխարգելիչ աշխատանքների միջոցով, եղել են ՊՆ-ի ամենօրյա գործունեության առաջնահերթությունների շարքում:

«Հայտնի խոսք կա, բանակը հասարակության հայելին է, բայց դա չպետք է հնչ որպես ինքնաարդարացում, այլ հասարակական ինստիտուտների հետ ներդաշնակ աշխատանք: Հովանավորչության, անպատժելիության, մթնոլորտի բացառումը եւ պատժի անխուսափելիության  սկզբունքի ամրապնդումը, ինչը մեկ անգամ եւս կհավաստի, որ բանակում չկան եւ չեն կարող լինել օրենքից վեր մարդիկ»,-ասաց նա: