Իհարկե, ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին,  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա չբացառեց, որ այս տարի դեռ հնարավոր է ձյան առատ տեղումներ լինեն, ուստի,  համապատասխան վարչություններին հանձնարարարեց պատրաստ լինել ձնամաքրման աշխատանքներին։

Քաղաքապետն արձանագրեց, որ իրենց խնդիրը շարունակում է մնալ մայթերի եւ  բակային հատվածների մաքրումը ձյան շերտից. «Մեր խնդիրը բակերի մաքրումն է։ Պետք է  աշխատենք այս ուղղությամբ։ Մայթերի մաքրումը տնտեսվարողների պատասխանատվության գոտում է։ Մասնավոր սեկտորի կողմից ես շատ ակտիվություն, որպես այդպիսին, չեմ տեսել։

Հասկանում եմ նաև, որ միգուցե տուգանքի չափն է նվազ։ Այստեղ կարելի է  գործընկերային տրամաբանությամբ գնալ։ Ես խնդրում եմ բոլոր վարչական շրջանների ղեկավարներին կոմունիկացվել բոլոր տնտեսվարողների հետ, մայթերի մաքրման պատասխանատվությունը հստակ ֆիքսել, որ այն բոլոր այն տնտեսվարողներինն է, որոնք այդտեղ գործունեություն են իրականացնում»,- հանձնարարեց քաղաքապետը։