ԱՄՆ-ում դատարանը Հիքմանների ամուսնական զույգին դատապարտել է 10 տարի 5 ամիս ազատազրկման` սեփական երեխայի ոչ դիտավորյալ սպանության համար:

Դեպքը գրանցվել է 2009-ին, երբ Շենոն-Հիքմանը տան պայմաններում որդի է ունեցել:

Նորածինը 2 ամիս շուտ է ծնվել: Երեխայի թոքերը զարգացած չեն եղել եւ նա տառապելիս է եղել ստաֆիլակոկի վարակով:

Փոխանակ դիմեն օգնության, ծնողները սկսել են աղոթել մանկիկի առողջության համար: Աղոթքները, բնականաբար, արդյունավետ չեն եղել եւ երեխան 9 ժամ անց մահացել է:

Բժիշկների կարծիքով, եթե ծնողները ժամանակին դիմեին օգնության, նորածինը 100 տոկոսով ապրելու շանս կունենար:

Հիքմանները մեղավոր են ճանաչվել երեխայի ոչ դիտավորյալ սպանության մեջ եւ դատապարտվել 10 տարի 5 ամիս ազատազրկման: