Ներկա պահին Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունների հետ կապված՝ հավատարմագրվել է մոտ 80 հազար դիտորդ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։
Նրա խոսքով՝ ստեղծվել է ավելի քան 6 300 ընտրական կետ, յուրաքանչյուրին բաժին է ընկնում մոտ 15 դիտորդ։
Հիշեցնենք, որ դիտորդների թվի մեջ չեն մտնում հեղինակավոր եվրոպական կառույցների դիտորդները, որոնց պարզապես չեն հրավիրել։





























