Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ամերիկահայ բարերար Հրաչ Կապրիելյանին: NEWS.am-ին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Արցախին ցուցաբերած աջակցության համար Բակո Սահակյանը բարերարին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ: