Երեւանում հունվարի 29-ին տեղի է ունենում տնտեսության կառուցվածքի փոփոխության վրա խոշոր հարկատուների ճյուղային բաշխվածության եւ դրա ազդեցության թեմայի քննարկում։

Քննարկմանը մասնակցում են Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը, Լեռնագործների եւ մետալուրգների միության ղեկավար Վարդան Ջհանյանը։

Խոսնակները նախատեսում են քննարկել նաեւ տնտեսական զարգացման վեկտորի ուղղության թեմաները՝ հարկային մուտքերի վերաբերյալ, ինչպես նաեւ լեռնարդյունահանման ոլորտի հարկային վճարումներն ու ճյուղի ներկա վիճակը։