Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Իսլամաբադում հանդիպում է ունեցել Պակիստանի ԱԳ նախարար Ջալիլ Աբբաս Ջիլանիի հետ։

Իրանի արտգործնախարարը մեկօրյա այցի ընթացքում կհանդիպի նաև Պակիստանի վարչապետի և բանակի պետի հետ։

Աբդոլլահյանը վերջին անգամ Պակիստան է այցելել ամռանը։