Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է  թռիչքները: Այս մասին հայտնում են ընկերությունից:

«Ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն  փոփոխություններով:

Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները  հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին  իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»,-նշված է ընկերության հաղորդագրությունում։