ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Բեն Քարդինը Ադրբեջանի իշխանություններին իրենց քննադատողների եւ ընդդիմադիրների հետապնդումները դադարեցնելու կոչ է արել։ Ինչպես տեղեկացրել է «Թուրանը», այս մասին սենատորը գրել է X-իր իր օգտահաշվում։
«Ադրբեջանում լրագրողների դեմ հարձակումները, ընդդիմադիրների անօրինական ձերբակալումները եւ տրանսազգային բռնաճնշումների ենթադրվող օգտագործումը հակադեմոկրատական մարտավարություն են։ Բաքուն պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին եւ դադարեցնի այդ հետապնդումները, որպեսզի դառնա միջազգային հանրության մի մասը COP29-ի նախաշեմին»,- գրել է սենատորը։





























