Բրիտանիան ռազմական պլաններ է նախապատրաստում Իրանի դեմ այն դեպքի համար, եթե ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները որոշեն հրթիռակոծել Իրանի օբյեկտները, հաղորդում է բրիտանական «Գարդիան» թերթը` վկայակոչելով կառավարության իր աղբյուրները:
Թեեւ Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագրերն ուղղված են բացառապես խաղաղ նպատակների, ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները կարծում են, որ այդ ծրագրի նպատակը միջուկային զենք ստեղծելն է: ԱՄՆ-ը մտադիր է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստեղծել:
Պարբերականի տվյալներով, Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում հատուկ խումբ, որը ռազմական գործողության պլան է մշակում, եթե զարգացումներն այդ ուղղությամբ գնան եւ ԱՄՆ-ը որոշի ռմբակոծել Իրանի տարածքը:
Բրիտանական պլանը ենթադրում է Իրանին հարակից ջրերում բրիտանական ռազմանավերի ու սուզանավերի տեղակայում, որոնք հագեցած կլինեն «Թոմահաուք» թեւավոր հրթիռներ:
Բացի այդ, նախատեսվում է ավիացիայի կիրառում: Չի բացառվում նաեւ բրիտանական հատուջոկատայինների ներգրավում Իրանի տարածք, թեեւ ցամաքային ներխուժում չի նախատեսվում:
«Իսրայելը Վաշինգթոնին զգուշացրել է, որ նա չպետք է հետաձգի ռազմական գործողությունները այնքան, որ արդեն շատ ուշ լինի»,- նշում է «Գարդիանը»:



























