Ադրբեջանը շարունակում է վերացնել հայկական պատմամշակութային ժառանգությունն իր կողմից օկուպացված Արցախում։

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը հայտնում է, որ Ադրբեջանը պատրաստվում է մզկիթի վերածել Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին։

«Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության ևս մեկ դրսևորման ապացույցներ են հասանելի դարձել։ Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի վերածելու մասին` դեռևս 2021 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։ Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ։ Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով»,- նշված է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի տարածած հաղորդագրությունում։

և1(97).jpg (46 KB)

և2(95).jpg (71 KB)

և3(75).jpg (24 KB)