Երկրորդ կարծիք չկա, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է եւ տարածաշրջանում մենք առնվազն առաջատար ենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, Երեւանում Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք այդ ուղղությամբ շարունակելու ենք մեր քայլերը: Մենք ունենք մեր գործընկերների աջակցության կարիքը էլ ավելի խորացնելու այդ ուղղությունը: Կարծում եմ՝ մենք  կհաջողենք թե խաղաղության, թե ժողովրդավարության ուղղությամբ մեր քայլերում»,-ասաց նա: