Հայաստանի քաղաքացիների կյանքն էապես բարելավվել է․ բոլոր մարդիկ ավելի լավ են ապրում. Չէ, բոլորը չէ, որ լավ են ապրում. Ես օրինակ, էապես ավելի վատ եմ ապրում, քան մինչև նախարար դառնալը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Աշխատավարձս էապես ավելի ցածր է, քան մինչև նախարարի պաշտոնը զբաղեցնելը»,- անկեղծացավ նախկին գործարարը։











