Երեւանի Աջափնյակ թաղամասում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:

Նոյեմբերի 2-ին, ժամը 18.10-ին, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Բաշինջաղյան փողոցի թիվ 183 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ, 56-ամյա Օնիկ Վարդանյանին, ով տեղում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: