Ոսկու արդյունահանմամբ զբաղվող կանադական «Դանդի Պրեշես Մեթալս» (Dundee Precious Metals) ընկերությունը հայտարարել է, որ այս տարվա երրորդ եռամսյակում արտադրության եւ գների աճի արդյունքում եկամուտն ավելացել է 13%-ով` մինչեւ 40,3 մլն դոլար, հաղորդում է «MiningWeekly.com»-ը:
Խտանյութում ոսկու արտադրությունն ավելացել է 45%-ով` մինչեւ 32 221 ունցիա եռամսյակում, պղնձի դուրս բերումը եւս ավելացել է` հասնելով մինչեւ 11 մլն ֆունտի, այն դեպքում, երբ արծաթի եւ ցինկի արտադրությունը նվազել է:
«Dundee Precious Metals»-ը հանքեր է տնօրինում Բուլղարիայում եւ Հայաստանում, ինչպես նաեւ խտանյութի վերամշակման գործարան ունի Նամիբիում:
Ընկերության գործադիր տնօրեն Ջոնաթան Գուդմանն ասել է, որ ինքն ակնկալում էր արտադրության աճ տարվա ընթացքում եւ 2012թ. առաջին կիսամյակում, քանի որ ընդլայնման ծրագրերն արդեն սկսել են արդյունք տալ:




























