Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին Բուենոս Այրեսում գագաթնաժողով կանցկանի Tinder-ի հիմնադիր Շոն Ռադի, ինչպես նաև տեխնոլոգիական բիզնեսի այլ հայտնի առաջնորդների հետ: Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Հենց նոր տեսազանգով զրուցել եմ Tinder-ի հիմնադիր Շոն Ռադի հետ, և մենք պայմանավորվեցինք Բուենոս Այրեսում հանդիպում կազմակերպել այլ խոշոր տեխնոլոգիական ձեռներեցների հետ...։ Կեցցե՛ ազատությունը, գրողը տանի», - ասվում է Մայլիի հրապարակման մեջ:

Տեսազանգը տեղի է ունեցել Արգենտինայի Կոնգրեսի նիստի ժամանակ, որտեղ քննարկվել է Մայլիի լայնածավալ օրինագիծը   երկրի տնտեսության «շոկային թերապիայի» մասին, որը  ըստ նախագահի, թույլ է, հայտնում է Bloomberg-ը։