Bloomberg-ի տվյալներով՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Իրանում նավթի արդյունահանումը վերջին 5 տարիներին  հասել է իր ամենաբարձր մակարդակին։ 2023 թվականին Իրանն աշխարհում դարձել է նավթի արդյունահանման աճի երկրորդ աղբյուրը: Ըստ IRNA-ի՝ անցած տարվա ընթացքում Իրանը արդյունահանել է օրական մոտավորապես 3,2 միլիոն բարել և վերջին հինգ տարիների ընթացքում վաստակել է ավելի քան 10 միլիարդ դոլար:

Դա տեղի ունեցավ այն իրավիճակում, երբ ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցները, թեկուզ թղթի վրա, ուղղված են կոնկրետ իրանական նավթարդյունաբերության դեմ։ Իրանը նաև անցյալ տարի վաճառել է մոտ 80 միլիոն բարել հում նավթ և այլ նավթամթերք, որոնք պահվում էին իր նավթատար նավերում: Այս վաճառքը, հավանաբար, բերել է մոտ 5 միլիարդ դոլար լրացուցիչ եկամուտ:

Իրանը վաճառել է մոտ 80 միլիոն բարել հում նավթ և այլ նավթամթերք, որոնք պահվում էին իր նավթատար նավերում։ Այս վաճառքը, հավանաբար, բերել է մոտ 5 միլիարդ դոլար լրացուցիչ եկամուտ:

Իրանը 2023 թվականին օրական միջինը 445 հազար բարելով ավելի է արտադրել, քան նախորդ տարի, ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում։

Իրանն անցյալ տարի աշխարհում նավթի արդյունահանման աճի երկրորդ աղբյուրն էր: