Ֆուտբոլի Իրանի առաջնությունում գրանցվել է ամենաարագ հեռացման նոր ռեկորդ: Էստեղլալ – Մես Սարխեշմե (1:0) հանդիպման 16-րդ վայրկյանին Անդրանիկ Թեյմուրյանի դեմ կոպիտ խաղի համար հեռացվել է հյուրերի խաղացող Նադեր Ֆաթ Էլահին: Էստեղլալում հանդես եկող Թեյմուրյանը նույնպես այդ խաղում հեռացվել է` 85-րդ րոպեին:
Ամենաարագ հեռացման համաշխարհային ռեկորդը գրանցվել է հանդիպման 3-րդ վայրկյանին: Ռեկորդների Գինեսի գրքում ընդգրկված այդ նվաճումը պատկանում է անգլիական սիրողական Չիփենհեմ Թաուն ակումբի խաղացող Դեւիդ Պրատին:











