2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակմանը ներգրավվածության մեջ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) մի շարք աշխատակիցների հասցեին մեղադրանքներն անհիմն են: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։

«Զգալի թվով երկրներ, որոնք նվիրատվություններ են անում կազամկերպությանը, հետ են կանչել իրենց օգնությունը՝ միայն Սիոնիստական ​​ռեժիմի չապացուցված պնդումների պատճառով, որ UNRWA-ի անձնակազմի որոշ անդամներ ներգրավված են եղել ՀԱՄԱՍ-ի գործողությանը հոկտեմբերի 7-ին»,- գրել է դիվանագետը իր X-ի էջում։

Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք դադարեցրել են ֆինանսավորումը, ոչ միայն չեն սահմանափակել քաղաքական, առևտրային և տնտեսական շփումները Սիոնիստական ​​ռեժիմի հետ և չեն դադարեցրել նրան ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելը, այլև՝ հիմնվելով UNRWA-ի մի քանի աշխատակիցների դեմ ռեժիմի մեղադրանքների վրա, դադարեցրել են գործակալությանը աջակցել՝ Պաղեստինի և Գազայի հատվածի ժողովրդի համար ամենադժվար ժամանակաշրջանում:

Մի քանի երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան և ԱՄՆ-ը, ավելի վաղ հայտարարել էին, որ դադարեցնում են UNRWA-ի ֆինանսավորումը` պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ կասկածվող կապերի պատճառով: