Մեկ անձից գնումները, բզմաթիվ պատգամավորների ոչինչ չունենալը, իսկ հետո բավականին թանկարժեք ունեցվածք ունենալը բավականին ակնառու դարձան, ինչը «Թրանսփարենսի ինթերնեշնլին» հնարավորություն տվեց արձանագրելու, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Անդրադառնալով վերջին օրերի աղմկահարույց ձերբակալություններին ու կալանավորումներին, նա ասաց. «Հաշվի առնելով, որ իշխանությունները առաջնորդվում են Արեւմուտքից ցուցադրաբար ինչ-որ բաներ ներկայացնելու գործընթացով, կարող ենք փաստել, որ այս երեւույթի պատճառներից մեկը հենց Արեւմուտքի համապատասխան կառույցին ցույց տալն էր, որ տեսեք, Հայաստանում կոռուպցիայի դեմ բավականին բարձր պայքար գոյություն ունի, եւ ընդհուպ փոխնախարարի կարող են ձերբակալել»:
Նրա խոսքով, այն, որ փոխնախարարին տնային կալանք են տալիս, իսկ օրինակ, ԱԺ նախագահ եղբոր կնոջը կալանավորում են, սա ներթիմային մեսիջ է. «Գաղտնիք չէ, որ ԲՏԱ նխարարության եւ էկոնոմիկայի նախարարության վրա մեծ ազդեցություն ունի ՔՊ խմբակցության խոշոր գործարարների թեւը եւ մեսիջը միջուցե իրենց է ուղղված, որ նրա թիմակիցներից ազատվելու խնդիր է դրվում: Ոչ թե առաջին դեմքի, այլ այդ նույն թիմի մեկ այլ ներկայացուցչի, այսինքն ներթիմիային խմբավորում կարող ենք ընկալել, երբ մի խմբավորման կողմից մյուսին իշխանությունից դուրս են մղում: Սա նախկինների նկատմամբ տեղի չունեցավ, որովհետեւ նախկինների թեման էլ չի աշխատում:»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք սրանով ինչ-որ բան չեն ուզում հասկացնել հենց Ալեն Սիմոնյանին, Բադալյանն ասաց. «Եթե ուզենային հասկացնել, կհասկացնեին: Շատ դեպքերում որոշակի գործընթացներ իրականացվում են պրոֆիլակտիկ նպատակներով: Ասել, որ ԱԺ նախագահն այն գործիչն է, որ ինքնուրույն ենթաթիմի ղեկավար է, այդպես չէ: Նա կարող է ընկալվել այլ ենթաթիմի ղեկավարի շրջանի գործիչ: Չեմ կարծում՝ Ալեն Սիմոնյանը ներիշխանական վտանգ է ներկայացնում Փաշինյանի համար»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում











