Սիրիայում վաղ առավոտյան ուրբաթ Դամասկոսի հարավային արվարձանների դեմ իսրայելական հարձակումից հետո զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմական խորհրդականը, տեղեկացրել է Tasnim-ը։
Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը տեղեկացրել էր, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը ուրբաթ հետ են մղել իսրայելական ագրեսիան՝ ուղղված Դամասկոսից հարավ գտնվող մի քանի կետերի դեմ, եւ խփել են մի քանի իսրայելական հրթիռներ։





























