Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա` նոյեմբերի 3-ի նիստում, ԱԺ նոր պատգամավոր է գրանցվել ԲՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված Մուշեղ Թուրինջի Պետոյանը: Նա փոխարինել է օրերս պատգամավորական մանդատից հրաժարված պատգամավոր Արմեն Մելիքյանին:

ԿԸՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ  համամասնական ընտրակարգով ընտրված եւ լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը տրվել է ԲՀԿ ընտրական ցուցակի հերթական` հաջորդ թեկնածուին` Մուշեղ Պետոյանին:

ԲՀԿ ցուցակի հաջորդ թեկնածուներից Իրինա Գրիգորյանը եւ Համբարձում Մաթեւոսյանն ինքնաբացարկ են հայտնել` ներկայացնելով նոտարական վավերացմամբ դիմումներ, հանել են իրենց անունները կուսակցության համամասնական ցուցակից: Համաձայն ընտրական օրենսգրքի` այս դեպքում ինքնաբացարկը համարվում է ընդունելի: Նրանց ինքնաբացարկից հետո, ցուցակում հաջորդը Պետոյանն է եղել: