Մոտ ժամանակներս աշխարհը կարող է բախվել նոր սպառնալիքի` կիբեռահաբեկչության հետ, որը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ; Այդ մասին Լոնդոնում, ինտերնետ-անվտանգությանը նվիրված միջազգային կոնֆերանսում, հայտարարել է Եվգենի Կասպերսկին, ում ղեկավարած ընկերությունը հայտնի է համակարգչային վիրուսների, սպամերի ու հաքերային գրոհների դեմ պաշտպանական համակարգերի մշակմամբ: 

«Մենք ապացույցներ չունենք, բայց ես չեմ բացառում, որ շատ կիբեռգրոհների հետեւում կանգնած են տարբեր երկրների հատուկ ծառայությունները: Զարգացումները տանում են դեպի կիբեռ-պատերազմներ ու կիբեռահաբեկչության, որը տեխնիկական առումով, ցավոք, հնարավոր է»,-BBC-ի հետ զրույցում ասել է Ե. Կասպերսկին;