Տուգանքը ժամանակին և պարտաճանաչ վճարած վարորդները կխրախուսվեն: Այս մասին կառավարության լրատվականի հետ զրույյցում ասել է ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը:

«Վերջերս կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծերի փաթեթ, որի շրջանակներում արդեն առկա են պարտաճանաչ վարորդներին խրախուսելու լուծումները: Հիմնական խնդիրն այն է, որ մենք մեր քաղաքացիներին խրախուսենք, որ օգտվեն թվային գործիքներից եւ միաժամանակ խրախուսական  նորմ է նախատեսբվում  սահմանված ժամկետում տուգանքը վճարելու համար: Եթե քաղաքացին roadpolice.am կայքով դիմում է եւ ներկայացնում է իր էլեկտրոնային հասցեն, որպեսզի վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը ստանա էլեկտրոնային եղանակով, ապա այդ պարագայում վճարվող գումարի չափը նվազում է 20 տոկոսի չափով: Եթե վարորդը ծանուցման օրվանից 15 օրվա ընթացքում կվճարի տուգանքը, ապա այն կարող է վճարել 70 տոկոսի չափով»,- ասել է նա:

Նա նշեց, որ սա դեռեւս նախագիծ է, օրենքն ուժի մեջ դեռ չի մտել:

Մանրամասները՝ տեսանյութում: