Թուրքիայի Բիթլիս-Դիարբեքիր ավտոճանապարհով անցնող զինվորական ավտոշարասյունը զինված հարձակման է ենթարկվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրքական զինվորական շարասյան վրա PKK-ի հարձակման հետեւանքով մեկ թուրք զինվորական է վիրավորվել։ Անմիջապես բախման վայր են նետվել ժանդարմերիայի հատուկ նշանակության ջոկատները։



























