Գերմանացի լրտեսները Վլադիմիր Պուտինին մեղադրել են կնոջը ծեծելու եւ կնամոլության մեջ: Այդ մասին գրում է բրիտանական «Daily Mail»-ը:
Ռուսաստանի վարչապետը ենթադրաբար մի քանի սիրավեպեր է ունեցել, երբ նա լրտես է եղել Դրեզդենում 80-ականների վերջին:
Արեւմտագերմանական BND ծառայության զեկուցագրում նշվում է, որ իրենց թարգմանիչ-լրտեսը մտերմացել է Լյուդմիլա Պուտինայի հետ, ով պատմել է ամուսնական բարդ կյանքի մասին, թե «ամուսինը ծեծում է իրեն եւ բազմաթիվ սիրուհիներ ունի»:
59-ամյա Պուտինը խորհրդային հետախուզական գործողությունների ղեկավարն է եղել Դրեզդենում 1985-90 թվականներին:
Գերմանական Bild թերթն իր հերթին նշում է, որ 1990 թվականին Պուտինը հեռացել է` այդ քաղաքում ապօրինածին որդի թողնելով:
Պուտինի գրասենյակից հրաժարվել են մեկնաբանել այդ մեղադրանքները:
























