Հայաստանի 2012 թ. պետական բյուջեի նախագծում ապահովագրական ծախսերը նախատեսվել են 41.8 մլն դրամի չափով` ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակին համապատասխան: Նշենք, որ ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը 2012 թ. նախատեսված է 981 հատ` 9-ով ավելի, քան ներկայում է;
Այսպիսով` յուրաքանչյուր ծառայողական ավտոմեքենայի գծով ԱՊՊԱ հատկացումները (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) 2012 թ. կազմում են 42.6 հազ. դրամ: Նշենք, որ 2011 թ. այդ նպատակով հատկացումը 40 հազ. դրամ էր: Նշենք նաեւ, որ ԱՊՊԱ սակագների փոփոխություն տեղի չի ունեցել:
Ըստ Ազգային Ժողով ներկայացրած բյուջետային ուղերձի` 1 մեքենայի պահպանման տարեկան ծախսը 2012 թ. հաշվարկվել է 1.2 մլն դրամ (պահպանվել է 2011 թվականի մակարդակը): Նախորդ տարվա բյուջեի բացատրագրում հատուկ նշում կար այն մասին, յուրաքանչյուր ծառայողական ավտոմեքենայի բենզինի ծախսի օրական նորման 10 լիտր է: Այս տարվա բյուջեի բացատրագրում նման նշում չկա:




























