Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն համաձայն է կոալիցիոն կառավարություն ձեւավորել, բայց չի պատրաստվում հրաժարական տալ, հաղորդում է Հունաստանի պետական հեռուստատեսությունը` վկայակոչելով Պապանդրեուին մոտ կանգնած աղբյուրները:
Ավելի վաղ, կառավարող ձախ կենտրոնամետ շարժմանը մոտ երկու տասնյակ պատգամավորներ բաց նամակ էին տարածել, որում պահանջել էին կոալիցիոն կառավարություն ստեղծել: Խորհրդարանական ընդդիմությունը նաեւ պահանջել է ժամանակավոր կառավարության ստեղծումը մինչեւ արտահերթ ընտրությունների անցկացումը, փոխարենը համաձայնվելով աջակցել ԵՄ-ի հետ համաձայնագրին, որը մինչ այդ մերժում էր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ խորհրդարանական ճգնաժամը Հունաստանում ծագել էր, երբ ԵՄ ղեկավարությունը կանխատեսել էր, թե երկիրը կարող է հայտնվել եվրագոտուց դուրս, եթե Պապանդրեուի առաջարկած հանրաքվեի ընթացքում մերժվի ԵՄ հետ վարկային համաձայնությունը:
Եթե Պապանդրեուն չպայմանավորվի ընդդիմության հետ կոալիցիոն կառավարության ստեղծման շուրջ, նոյեմբերի 4-ին վստահության հարցով քվեարկություն է կայանալու:




























