Հայաստանում նախորդ տարի նորածիններին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Հայաստանում 2023 թվականին ծնվել է 17 հազար 213 աղջիկ, 19 հազար  52 տղա: Աղջիկներին ամենաշատը տրված անունների տասնյակում են, ըստ հերթականության, Նարե (747), Արփի (616), Մարիա (522), Լյուսի (401), Մանե (369), Մարի (365), Եվա (362), Լուսե (360), Անգելինա (325), Աննա (320) անունները:

Տղաներին ամենաշատը տրված անունների տասնյակն է՝ Դավիթ (1251), Նարեկ (906), Հայկ (602), Մարկ (570), Տիգրան (559), Արեգ (518), Մոնթե (514), Միքայել (512), Ռոբերտ (486), Լեո (444):

Առավել մանրամասն՝ այստեղ: