Ռուսաստանում Կրասնոյարսկի ոստիկանները ձերբակալել են տեղական գիշերային ակումբի մի մերկապարուհու` նրան կասկածելով գողության մեջ:  Ակումբի մշտական այցելու ֆուտբոլիստը իր մոտ չի հայտնաբերել բանկային քարտը, տեղակացնում է kp.ru-ն:

ՌԴ ՆԳՆ Կրասնոյարսկի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` 25-ամյա աղջիկը եւ ֆուտբոլիստը հանդիպել են: Երեկոներից մեկից հետո տղամարդն առաջկել է մերկապարուհուն միասին անցկացնել գիշերը  եւ բանկային քարտով վճարել է հյուրանոցի համարի ու խմիչքի դիմաց: Առավոտյան արթնանալով` նա չի գտել ոչ աղջկան, ոչ էլ իր բանկային քարտը եւ դիմել է ոստիկանություն:

Ոստիկանության համար դժվար չի եղել քարտային ծախսերի միջոցով գտնել մերկապարհուն: Կրասնոյարսկի բարերեից մեկում նա երեք ծանոթների հետ վերցրել է ողջ սրահը, պատվիրել ալկոհոլ եւ այլն: Նա գործարքի մեջ մտնելով բարի աշխատակիցների հետ,  փորձել է կանխիկացնել քարտի գումարը: Ընդհանուր առմամբ  քարտից  հանվել է ավելի քան 431 հազ. ռուբլի:

Ստանալով գումարը` աղջիկը գնել է Նովոկուզնեցկի տոմս, որտեղ էլ նրան գտել է Կրասնոյարսկի ոստիկանությունը: Կատարված հանցագործության համար նրան սպառնում է մինչեւ վեց տարվա ազատազրկում: