Հանրային ռադիո վարչապետ Նկիկոլ Փաշինյանի այցից առաջ Ղարաբաղի դրոշը չի հանվել։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։
Նա ավելացրել է, որ Հայաստանի Սահմանադրությունում կան դրույթներ, որոնք փոփոխությունների կարիք ունեն, բայց համապատասխան քննարկումներ խմբակցությունում դեռ չեն կատարվել։
Պալյանը հերքել է այն տեղեկությունը, թե փոփոխությունները նախաձեռնվել են Ադրբեջանի նախագահ Ալիեւի թելադրմամբ։ «Նման բան չկա եւ չի կարող լինել։ Դա, առաջին հերթին, մեզ է պետք»,- նշել է պատգամավորը։ Նա հավաստիացրել է, որ որոշումը միանձնյա չի կայացվի, յուրաքանչյուրի կարծիքը հաշվի կառնվի։
Նշենք, որ Հայաստանի Հանրային ռադիոյի շատ աշխատակիցներ, այդ թվում սոցցանցերում, պնդում են, որ Փաշինյանի այցից առաջ Լեռնային Ղարաբաղի դրոշը հանվել է, եւ այն վերադարձրել են ՀՀՌ-ի տնօրեն Գարեգին Խումարյանի նախաձեռնությամբ։ Վերջինը քննադատել է Փաշինյանի հարցազրույցը ՀՀՌ-ին եւ, փաստորեն, իշխանությունների հետ բացահայտ կոնֆլիկտի մեջ է մտել։ Սակայն արդեն ապրիլին լրանում է նրա հնգամյա աշխատանքային պայմանագրի ժամկետը։











