Նոյեմբերի 2-ին Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի գրասենյակում մամուլի կոնֆերանս է անցկավել` նվիրված Նախիջեւանի բնակիչների խնդիրներին, նրանց իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքերին: Կոնֆերանսի ժամանակ մասնակիցները հայտնել են, որ մտադիր են անժամկետ հացադուլ սկսել, հաղորդում է ադրբեջանական «Բիզիմյոլ» թերթը:
«Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամներին չի թույլատրվում գործունեություն ծավալել Նախիջեւանում: Նրանցից մեկը` Սահիբ Հուսեյնովը, հայտնել է, որ 2005-ին նրան արտաքսել են Նախիջեւանից, քանի որ ինքը իր թեկնածությունն էր առաջադրել Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունների ժամանակ: Դրանից հետո նրա դեմ հետապնդումներ են սկսվել: Բացի այդ, սեպտեմբերին Հուսեյնովը Facebook սոցիալական ցանցում տեղադրել էր լուսանկարներ, որտեղ ցուցադրված էր Նախիջեւանի Նեհրեմ գյուղի ծանր սոցիալ-տնտեսական կացությունը: Դրա հետեւանքով նա հետապնդման է ենթարկվել հատուկ ծառայությունների կողմից»,-գրում է «Բիզիմյոլը»:
Հուսեյնովը նաեւ հայտնել է, որ չորս ամիս է, ինչ աշխատում է Բաքվի ավաններից մեկում գտնվող ռեստորանում, սակայն ռեստորանի տերը նրան չի վարձատրում իր հակաիշխանական հայացքների համար:




























