Լրատվամիջոցների վերահսկման համակարգը կազմել է 5 մլն բառերից ու բառակապակցություններից կազմված բառարան, որոնք արգելվում են օգտագործել մամուլում: Բառարանը կազմել է «ԴատաՑենտր» ընկերությունը:

Մամուլում այդ բառերի առկայության դեպքում համակարգը կարձանագրի օրենսդրության խախտման փաստը: Համակարգը գործի կդրվի դեկտեմբերի կեսերից, հաղորդում է «Արգումենտի ի ֆակտին»: