Իրանն աջակցություն է հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների եւ փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար, ծառայում են երկու երկրների և տարածաշրջանի օգտին։ Սոբհանին նշել է, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններն ակտիվորեն զարգանում էին։ «Երկու երկրների սահմաններն ամենաապահովն էին, դրանք երկու երկրների ժողովուրդների համար խաղաղության և բարգավաճման երաշխիք էին։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը արագ տեմպերով աճում է, և ակտիվորեն խորանում են հարաբերությունները ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում»,- նշել է դեսպանը։ Նա հավելել է, որ երկու երկրների ժողովուրդները դժվարին պահերին աջակցել են միմյանց։

«Ինչո՞ւ են ձեզ սպառնում։ Եթե ​​ուժեղ լինեք, կարո՞ղ արդյոք են ձեզ սպառնալ։ Եթե ​​ուժեղ լինեք, ոչ ոք չի համարձակվի ձեզ սպառնալ։ Խաղաղության բացակայության պատճառը ռազմական հավասարակշռության բացակայությունն է։ Հենց այս շրջանակներում ենք մենք Հայաստանի հետ հարաբերությունները համարում ռազմավարական։ Իրանի և Հայաստանի կառավարությունների միջև կա փոխըմբռնում, և մենք գնում ենք այս ճանապարհով»,- ընդգծել է դիվանագետը։