Իրանի ոստիկանությունը Սիստան և Բելուջիստան նահանգում այսօր երկու ահաբեկչի է ձերբակալել, հայտնում է Mehr-ը։

Ահաբեկիչներից մեկը եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, մյուսը՝ այսպես կոչված «Անսար ալ-Ֆուրկան» ահաբեկչական խմբավորման անդամ:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածները պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել, բայց նրանք ձերբակալվել են նախքան հանցագործությունը կատարելը։