Ծովահենները նավթային լցանավ են զավթել Նիգեր գետի գետաբերանի մոտ, հաղորդում է BBC-ն:
Ըստ աղբյուրի, նավի անձնակազմի հետ կապը կորել է դեռ հանգստյան օրերին:
Միջադեպը տեղի է ունեցել Հարքորթ նավթային նավահանգստի մերձակայքում: Անձնակազմի օտարերկրյա անդամները, որոնք եղել են Մալթայի դրոշի ներքո նավարկող «Հալիֆաքս» նավի վրա, հավանաբր դեռ գտնվում են գերության մեջ:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով Reuters-ին, հայտնի չեն ոչ նավի անձնակազմի անդամների ազգությունը, ոչ քաղաքացիությունը:
Նիգերի ջունգլիներում բազմաթիվ զինված խմբավորումներ են գործում, որոնք գողություններ եւ ծովահենություն են անում: Նիգերիայի կառավարությունը ի վիճակի չէ լուծել այդ խնդիրը:




























