Այսօր՝ փետրվարի 7-ին, Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել:

Նիստի օրակարգում է Երեւանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է: Հիմնավորումը ավագանու նիստերի կեսից ավելիին բացակայություններն են:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.

Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)

Հայկ Մարության  («Ազգային առաջընթաց»)

Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)

Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)

Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)

Օրակարգում ընդգրկված է եւս երեք հարց, որոնք վերաբերում են տեղական տուրքերի վճարման վերաբերյալ որոշումներում փոփոխություններին:

Մասնավորապես, րոշումներից մեկով սահմանվում է, որ Երեւանի Ա և Բ գոտիներում կիրակի օրերին ավտոկայանատեղիի վճար չի գանձվի: