Հայկ Մարությանին զրկեցին Երևանի ավագանու մանդատից․ որոշումը քիչ առաջ կայացրեց Երևանի ավագանին։

«Հայկ Մարությանը 42 քվեարկություններից ներկա է եղել 0 քվեարկությունների»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՔՊ խմբակցությունից Արմեն Գալջյանը՝ հավելելով, որ Մարությանը չի մասնակցել ո՛չ ավագանու նիստերին, ո՛չ հանձնաժողովի, ինչը օրենքով հիմք է մանդատից զրկելու համար։

Մարությանը մանդատից զրկվեց 34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Նախկին քաղաքապետնը իր ելույթում  նշեց, որ իրեն մանդատից զրկելը մաքուր քաղաքական որոշում է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստի

օրակարգում է Երեւանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.

Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)

Հայկ Մարության  («Ազգային առաջընթաց»)

Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)

Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)

Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)

Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն:  Այսօրվա նիստին իշխող կոալիցիայից բացի մասնակցեցին նաեւ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ, ինչը թույլ տվեց, որ նիստը կայանա: