«ԱՐՄՖՈՒԴ» ապրանքանիշի այծի կաթի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի եւ ստաֆիլոկոկի մանրէներ:  Այսպիսին են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության անցկացրած ուսումնասիրության  արդյունքները:

Ինչպես NEWS.am-ին հաղորդել են  պետական կառույցի մամուլի ծառայությունից,  կարգադրվել է, որ նշված ապրանքանիշի կաթնամթերքի վաճառքը դադարեցնվի: Նախքան շուկայից արտադրանքի ամբողջական դուրսբերումը, ծառայությունը բնակչությանը կոչ է անում լինել զգոն եւ զերծ մնալ «ԱՐՄՖՈՒԴ»  ապրանքանիշի  կաթնամթերք գնելուց: