Արագածոտնի մարզի Ոսկեւազ գյուղում, նոյեմբերի 3-ին`ժամը 18.30-ի սահմաններում, տեղի է ունեցել վրաերթ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 21 ՍՏ 140 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Խաչիկ Կոշեթյան) վրաերթի է ենթարկել 55-ամյա Գրիգոր Հովհաննիսյանին:

Տուժածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: