Երեւանում, նոյեմբերի 3-ին, Ազատության պողոտայում` «ԱրմենՏել» ՓԲԸ-ի շենքի մոտակայքում վրաերթ է տեղի ունեցել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում, «Օպել» մակնիշի 29 ՍՍ 157 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Արեն Առաքելյան) վրաերթի է ենթարկել 15-ամյա Աշոտ Աթոյանին, ով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ա. Աթոյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: