Երեւանի քաղաքապետարանում այսօր` նոյեմբերի 4-ին, Ավագանու արտահերթ նիստում որոշվել է, որ Երեւանի նոր քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին:
Նշենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում որոշում է կայացվել, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ն ներկայացնելու է քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին: Ըստ «Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի, նոր քաղաքապետը Ավագանու կողմից պետք է ընտրվի քաղաքապետի հրաժարականից հետո մեկ ամսվա ընթացքում:
Հատկանշական է, որ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել ոչ միայն քաղաքապետի պաշտոնից, այլ նաեւ Ավագանու անդամությունից, այնինչ իր նախորդը` Գագիկ Բեգլարյանը մինչ օրս մնում է Երեւանի ավագանու անդամ:




























