Նոյեմբերի 29-30-ին, Երեւանում կկայանա ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի նախագահության նիստը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Նախագահության նիստին կմանսակցեն Միջկրոնական խորհրդի համանախագահները` Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Նույն օրերին տեղի կունենա տարածաշրջանի երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպումը` Կիրիլի միջնորդությամբ: