Ադրբեջանի գործող  նախագահ Իլհամ Ալիևն առաջատար է արտահերթ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 92,1%-ը։ Նման տվյալներ AzTV հեռուստաալիքի եթերում հայտնել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Մազահիր Պանախովը՝ ամփոփելով ընտրատեղամասերի 54,47 տոկոսի արձանագրությունների մշակման արդյունքները:

Երկրորդ տեղում 2.2 տոկսով ինքնաառաջադրված պատգամավոր Զահիդ Օրուջն է։

2018 թվականին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Ալիևին ձայն էր տվել ընտրողների 86,22 տոկոսը։