Ադրբեջանում  երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել: Ինչպես АПА-ին տեղեկացրել են Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնից, երկրաշարժը գրանցվել է այսօր  ժամը 07:00-ին` Ագստաֆայից 22 կմ արեւելք: Երկրաշարժի ուժգնությունը 3 բալ է կազմել, խորությունը` 10 կմ: Երկրաշարժը չի զգացվել:

Նշենք, նոյեմբերի 3-ին ժամը 15:22 երկրաշարժ էր տեղի ունեցել Մասալլայում, նոյեմբերի 4-ին ժամը 01:49 երկրաշարժ էր գրանցվել Կասպից ծովում` Լանկարանից 45 կմ արեւելք: