Իրանում այսօր` նոյեմբերի 4-ին, ողջ երկրով մեկ հակաամերիկյան ցույցեր են տեղի ունենում: Դրանք կազմակերպվել են երկրի իշխանությունների կողմից` 1979 թվականին, իրանի իսլամական հեղափոխական ուսանողության կողմից Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը գրավելու տարեդարձի առթիվ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ցույցերին մասնակցում են հարյուր հազարավոր մարդիկ. նրանք վանկարկում են. «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին», «Մահ կեղեքիչներին»: Նրանց ձեռքին կա Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի, Իրանի ներկա հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի եւ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նկարները:
Հիշեցնենք, որ 1979 թվականի նոյեմբերի 4-ին, Իրանում իսլամական հեղափոխությունից 9 ամիս անց, երիտասարդությունը գրոհել եւ գրավել էր Թեհրանում ԱՄՆ դեսպանատան շենքը: Շուրջ 60 ամերիկացիներ` դիվանագետներ եւ նրանց ընտանիքի անդամները, շուրջ 444 օր անցկացրել են պատանդի կարգավիճակում եւ ազատ էին արձակվել միայն 1981-ի հունվարին:
1980-ի ապրիլին Պենտագոնն ու Կենտրոնական հետախուզական վարչությունը փորձել են ազատ արձակել գերիներին: Պարսից ծոցում գտնվող «Նիմիթս» ավիակիրից Թեհրան են ուղեւորվել հատուկջոկատայինների ուղղաթիռները, սակայն «Արծվի մագիլ» անունը կրող գործողությունը ամբողջությամբ ծախողվել է: Արդեն 32 տարի է, որ Թեհրանում ԱՄՆ դեպսնատանումը, որը իրանցիները համարում են «լրտեսության որջ», դատարկ է:




























