ԱՄՆ-ի համար արտադրական եւ տնտեսական ոլորտի գլխավոր վտանգը սպասվում է Չինաստանից եւ Ռուսաստանից: Այս մասին նշված է ԱՄՆ հակահետախուզական ազգային վարչության  (Office of the National Counterintelligence Executive) զեկույցում, տեղեկացնում է Lenta.ru-ն:

«Օտարերկրյա լրտեսներ, որոնք գողանում են ԱՄՆ գաղտնիքները  կիբեռհարթությունում» անվանումով փաստաթղթում արտադրական լրտեսությունը համարվում է ամերիկյան անվտանգության կարեւորագույն վտանգներից մեկը: Զեկույցը կազմողները հավաստիացնում են, որ արտադրական ոլորտի եւ նոր մշակվող արտադրանքների մասին կարեւոր տեղեկատվություն գողանալու նպատակով լրտեսական գործունեություն են իրականացնում հետախուզական ծառայությունները, ընկերությունները եւ ուղղակի քաղաքացիներ տասնյակ երկրներից: 

Ընդ որում, արտադրական եւ տնտեսական ոլորտի լրտեսությամբ ավելի ակտիվ զբաղվում է Չինաստանը: Նշվում են կայքերի վրա հաքերականհարձակումների դեպքերը, բայց թե ով է կանգնած դրանց թիկունքում, հակահետախույզներին չի հաջողվում պարզել:

Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ, ինչպես պնդում են զեկույցը կազմողները, լրտեսության համար պատասխանատու են հետախուզական ծառայությունները:

Հակահետախուզական ազգային վարչության հինգշաբթի օրը հրապարակած զեկույցը պետություններին լրտեսության մեջ մեղադրելու առաջին դեպքն է: Մինչ այդ ամերիկյան իշխանությունները խուսափում էին այս կամ այն երկրին լրտեսության մեջ մեղադրելուց: